2010թ. մարտի 30-ին սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` “Save the children” միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ Գ. Կամալովան նախարարին պատմեց Հայաստանի Հանրապետությունում իրականացվող` երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց դեմ բռնություն գործադրելուն ուղղված ծրագրի մասին:
Իր հերթին նախարարը ներկայացրեց Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունում իրականացվող սոցիալական ծրագրերի մասին: Հատկապես նշվեց գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների խնամքի և դաստիարակության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարանների կահավորման, պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև մի շարք այլ հարցեր` կապված սոցիալական աշխատողների, երեխաների նախադպրոցական կրթության հետ: Վերջում Գ. Կամալովան շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և տեղեկացրեց, որ հնարավորության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ևս կիրականացվի նմանատիպ նախագիծ: