ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և հաստատվել են հետևյալ բարեգործական ծրագրերը:
1. 2010թ. մարտի 19-ին հաստատվել է բարերար Վալերի Ղազարովի կողմից իրականացվող` “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի ջրամատակարարում” ծրագիրը (որոշում թիվ 10-Ա առ 19.03.2010թ.).
2. 2010թ. մարտի 25-ին հաստատվել են “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի մասին մեկ տեսաֆիլմի պատրաստում” և “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի համար ձնահավաք կոմունալ տեխնիկայի ձեռքբերում” ծրագրերը (որոշումներ` թիվ 11-Ա և 12-Ա առ 25.03.2010թ.).
3. 2010թ. մարտի 26-ին հաստատվել են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ՙՍեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ. “ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի` “Ստեփանակերտ քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի վերակառուցման” ծրագրին հարակից գործարքները (որոշում թիվ 13-Ա առ 26.03.10թ.).
բ) բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բուժկետի տարածքի անձրևաջրի հեռացման, դրսի ջրի անցկացման աշխատանքներ” ծրագիրը (որոշում թիվ 14-Ա առ 26.03.10թ.).
4. 2010թ. մարտի 30-ին հաստատվել են`
ա) “Շուշի վերածնունդ” հիմնադրամի կողմից իրականացվող “Շուշի քաղաքի ջրամատակարարման ենթակառուցվածքի վերականգնում” ծրագիրը (որոշում թիվ 15-Ա առ 30.03.10թ.).
բ) “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցման նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի կենտրոնական գրադարանի վերանորոգման նախագծում” և “Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի կահավորում” ծրագրերը (որոշումներ` թիվ 16-Ա, 17-Ա և 19-Ա առ 30.03.2010թ.).
գ) բարեգործության կարգով 2010թ. փետրվարի 19-ին և մարտի 12-ին ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ուղարկված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների (տարբեր տեսակի բշժկական դեղորայք և ապրանքներ) բաշխումը (որոշում թիվ 18-Ա առ 30.03.2010թ.):