2010թ. ապրիլի 12-ին ԼՂՀ ԿԲԾՀՀ-ի կողմից հաստատված ծրագրեր

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. ապրիլի 12-ին հաստատվել է  2009 թվականի նոյեմբերի 3-ին բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից “Four directions electronics LLC” կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի (լուսաձայնային բեմահարթակ լրակազմով, սպորտային պարագաներ և ժամացույց դրսի) բաշխումը (որոշում թիվ 20-Ա առ 12.04.2010թ.):

Քննարկվել և հաստատվել են նաև`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված  “Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.” ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի` “Ստեփանակերտ քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի վերակառուցման” ծրագրին հարակից գործարքները (որոշում թիվ 21-Ա առ 12.04.10թ.).
2. “Հայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նոր կառուցվող մանկապարտեզի շինարարության նախագծում”,  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղի նոր կառուցվող մանկապարտեզի շինարարության նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան շենքի վարակառուցման նախագծում” և “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի դպրոցի կաթսայատան կառուցում և ջեռուցման ապահովում”  ծրագրերը (որոշումներ` թիվ 22-Ա, 23-Ա, 24-Ա, 25-Ա և 26-Ա առ 12.04.2010թ.):

ԿԻՍՎԵԼ