Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. ապրիլի 19-ին հաստատվել են 2010 թվականի հունվարի 26-ին Ֆրանսիայից  “Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն” բարեգործական կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի (հագուստ, շինանյութեր և խառը ապրանքներ) ու 2010 թվականի փետրվարի 18-ին Գերմանիայի  “Fresenius Medical Care” կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված հեմոդիալիզի սարքի (4008-E)` 3 կոմպլեկտ, բաշխումը (որոշումներ` թիվ 27-Ա և թիվ 28-Ա առ 19.04.2010թ.):
Քննարկվել և հաստատվել են նաև “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղի դպրոցի կահավորում” Ստեփանակերտ-Գորիս մայրուղու 64.4 կմ ճանապարհահատվածի պահպանում (2010 թվականի 1-ին փուլ)՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի դպրոցի կահավորում” ծրագրերը (որոշումներ` թիվ 29-Ա, 30-Ա և 31-Ա առ 19.04.2010թ.):

ԿԻՍՎԵԼ