2010թ. ապրիլի 26-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` փոխնախարար Լ. Ղուլյանի, Լիբանանի Արցախի վերաշինության և վերաբնակեցման հանձնաժողովի “Արցախֆոնդ” հիմնադրամի նախագահ Մ. Հակոբյանի, նույն կազմակերպության խորհրդի անդամ Մ. Ալեքսանդրյանի մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ մասնակիցները ամփոփեցին 2009թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում “Նոր կյանք, նոր հույս” ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և նշեցին, որ 2010թ. այդ ծրագիրը շարունակական բնույթ կկրի:
Մ. Ալեքսանդրյանը նշեց, որ Լիբանանի ուսանողները ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել ամառային արձակուրդներին ժամանել Արցախ և մասնակցել ՙՆոր կյանք, նոր հույս՚ ծրագրով նախատեսված` ԼՂՀ շրջաններում 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին կթան կովերի բաշխման աշխատանքներին: Ներկա դրությամբ 99 ընտանիք դիմել է շրջվարչակազմերին` նշված ծրագրում ընդգրկվելու համար:
Նախարար Ն. Ասծատրյանը ողջունեց այս առաջարկը: