2010 թվականի մայիսի 21-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում տեղի ունեցավ Փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն.Ասծատրյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի անդամները և Ադրբեջանում աշխատած տարիների ապահովագրական ստաժը վերականգնելու համար դիմած քաղաքացիները:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին 10 դիմում, որոնք քննարկվեցին ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի թիվ 102 որոշմամբ հաստատված` բռնագաղթված անձանց ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանելու կարգին համապատասխան` նրանց գրավոր դիմում-հայտարարությունների և անուղղակի փաստաթղթերի հիման վրա:
Մասնավորապես, ստաժի սահմանման ժամանակ հաշվի են առնվել դիմումատուների տարիքը, կրթությունը, զինապարտությունը, բռնագաղթվելու տարեթիվը, նախարարության միգրացիայի վարչությունում և “Սոցիալական ապահովության ծառայություն” գործակալությունում առկա այն փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս առավելագույնս վերականգնել նրանց աշխատանքային գործունեության ընթացքը և հավաստիանալով ներկայացված հայտարարությունների մեջ` սահմանել համապատասխան ստաժ:
Արդյունքում` բավարարվել է 7 դիմում, 1-ը մերժվել` աշխատանքային գրքույկի առկայության պատճառով, իսկ 2 անձանց ստաժերի հաստատման հարցը որոշվեց հետաձգել` լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունից ելնելով:
Նշենք, որ հանձնաժողովի կողմից սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների նշանակման և օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Փախստականի ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի նիստում