Շնորհակալագիր` անվանի երգչուհուն

Մայիսյան եռատոնի առթիվ 2010թ. մայիսի 9-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված բարեգործական համերգից գոյացած իր բաժին հասույթը` 1137000 դրամ, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը նվիրաբերել  է Շուշիի ազատագրման  մարտերում զոհված  զինծառայողների ընտանիքներին: Դրամական օգնությունը  նրանց է բաշխել ԼՂՀ սոցապահովության նախարարությունը: Հայրենանպաստ քայլի կապակցությամբ նախարար  Ն. Ասծատրյանը շնորհակալագիր է հղել անվանի երգչուհուն:

 

ԿԻՍՎԵԼ