Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. հունիսի 14-ին հաստատվել է 2010 թվականի մայիսի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի (տարբեր տեսակի բժշկական ապրանքներ) բաշխումը (որոշում թիվ 39-Ա առ 14.06.2010թ.):
ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. հունիսի 23-ին հաստատվել են`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված “Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.”  ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի` “Ստեփանակերտ քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի վերակառուցման” ծրագրին հարակից գործարքը (որոշում թիվ 40-Ա առ 23.06.10թ.).
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված “Հայաստան” համահայկական հիմնադրամի`  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Արամ Մանուկյան և Գարեգին Նժդեհ փողոցների բարեկարգում” ծրագրին հարակից գործարքները (որոշում թիվ 41-Ա առ 23.06.10թ.).
3. “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 57 և թիվ 59 բնակելի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման տեխնիկական հսկողություն”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Վարանդայի փողոցի թիվ 2, Ամիրյան փողոցի թիվ 7 և Ազատամարտիկների փողոցի թիվ 8 բնակելի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման տեխնիկական հսկողություն”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի կենտրոնական գրադարանի շենքի վերանորոգում-վերակառուցում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի դպրոցի կահավորում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Հախումյան փողոցի բարեկարգում” ծրագրերը (որոշումներ` թիվ 42-Ա, 43-Ա, 44-Ա, 45-Ա և 47-Ա առ 23.06.2010թ.).
4. ԱՄՆ  “Հայ Կրթական Հիմնարկության” Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ և Գառնաքար գյուղերի դպրոցների վերանորոգում” ծրագիրը (որոշում թիվ 46-Ա առ 23.06.10թ.):

ԿԻՍՎԵԼ