Նվիրատվություն` երեխաներին

Դառը ճակատագիր  է բաժին հասել այդ երեխաներին: Պատերազմ, զրկանքներ, ընտանեկան  դժվարություններ: Նրանք, 18-ը դեռ չբոլորած,  կարոտ են  ծնողական գուրգուրանքի: Կյանքը, սակայն, շարունակվում է, և  այդ  երեխաները, շնորհիվ  հարազատների  ջերմության, պետական  հոգածության  ու  հովանավորչական  աջակցության, ավելի են գոտեպնդվում  և  ամուր  հավատով  լցվում վաղվա  օրվա  հանդեպ:
Այս  անգամ, արդեն ձևավորվող  ավանդույթի  համաձայն, առանց ծնողական  խնամքի  մնացած  երեխաներին հաճելի անակնկալ  մատուցեց Հայ  Առաքելական եկեղեցու  Արցախի  հոգևոր թեմը: Նրա նվիրատվությունը` յուրաքանչյուր  երեխայի  76500 դրամ, բաշխեց  ԼՂՀ սոցապահովության  նախարարությունը: Այդ առթիվ  կայացած  հավաքում  երեխաներն ու  նրանց  խնամակալները  խորին շնորհակալություն  հայտնեցին  Արցախի  հոգևոր թեմին`   մեծահոգության, իսկ սոցապահովության նախարարությանը` գործընթացը հստակ կազմակերպելու  համար:

ԿԻՍՎԵԼ