Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

 ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. հուլիսի 12-ին հաստատվել են`

  1. “Հայաստան”համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությանՇուշիի մասնաճյուղի “Նարեկացի” արվեստի միավորում” հասարակական կազմակերպության կահավորում”Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղի դպրոցի մարզահրապարակիկահավորում” ծրագրերը (որոշումներ` թիվ 48-Ա և 50-Ա առ 12.07.2010թ.).
  2. բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտիշրջանի Ղազարահող գյուղի ջրամատակարարում” ծրագիրը (որոշում թիվ 49-Ա առ 12.07.10թ.):

     ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. հուլիսի 14-ին հաստատվել է “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող “Ստեփանակերտքաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող հանրապետական հիվանդանոցի շենքի կառուցման համարնախատեսված հողային, հիմնակմախքի և ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ” ծրագիրը (որոշումթիվ 51-Ա առ 14.07.10թ.):

ԿԻՍՎԵԼ