Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. հուլիսի 27-ին հաստատվել են բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստացված ապրանքների բաշխումը`

1.    2010 թվականի մայիսի 17-ին բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից “Four directions electronics LLC” կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված աղբահավաք մեքենայի բաշխումը (որոշում թիվ 52-Ա առ 27.07.2010թ.).

2.    ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով  2010 թվականի հունիսի 2-ին ստացված ապրանքների` անկողնու պարագաներ, տարբեր չափի սրբիչներ և այլ ապրանքներ (որոշում N53-Ա առ 27.07.2010թ.).

Քննարկվել և հաստատվել են նաև`

1. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիա՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՙԼՂՀ Շուշի և Մարտունի քաղաքներում մարզադաշտերի վերանորոգման և վերակառուցման նախագծում՚ ծրագիրը (որոշում թիվ 54-Ա առ 27.07.10թ.):
2. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼՂՀ Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման նախագծում՚, ՙԼՂՀ Շուշի քաղաքի 1-ին գոտու ջրամատակարարման ցանցի կառուցում՚, ՙԼՂՀ Շուշի քաղաքի Վարանդայի փողոցի թիվ 1, Վաղարշյան փողոցի թիվ 17, Ամիրյան փողոցի թիվ 5, Դումանի փողոցի թիվ 7, Իշխանյան փողոցի թիվ 19 և Ղազանչեցոց փողոցի թիվ 84 բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման նախագծում՚, ՙԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում մանկապարտեզի կառուցում՚, ՙԼՂՀ Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի բարեկարգում՚ ծրագրերը (որոշումներ` թիվ 55-Ա, 56-Ա, 57-Ա, 59-Ա և 60-Ա առ 27.07.2010թ.).
3. բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող ՙԼՂՀ Մարտունու քաղաքի թիվ 2 մանկապարտեզի կահավորում՚  ծրագիրը (որոշում թիվ 58-Ա առ 27.07.10թ.).
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի` ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Արամ Մանուկյան և Գարեգին Նժդեհ փողոցների բարեկարգում՚ ծրագրի մեջ փոփոխությունները (որոշում թիվ 61-Ա առ 27.07.10թ.):

ԿԻՍՎԵԼ