Շարունակվում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կազմակերպական ջանքերով ԼՂՀ պետբյուջեի հաշվին ֆիրմային (անալոգային) լսողական սարքերի տրամադրման գործընթացը: Դրանք շվեյցարական արտադրության նոր, լսելու ավելի լայն հնարավորություններ տվող սարքեր են, որոնք արդեն 4-րդ տարին է, ինչ տրամադրվում են լսողության խնդիր ունեցող մեր քաղաքացիներին, այդ թվում` նաև երեխաներին:
2010թ. ծրագրից օգտվել են 81 հաշմանդամներ և կենսաթոշակառուներ: Ընդ որում` լսողական սարքերի տեղադրման ծառայությունը մատուցվել է ՀՀ “Էրեբունի” բժշկական կենտրոնի լսողական սարքերի նորոգման և ներդիրների պատրաստման մասնագետի (Ռ.Թոփչյան) կողմից` ԼՂՀ առողջապահության նախարարության “Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա” ՓԲԸ համապատասխան բժշկի մասնագիտական խորհրդատվության հիման վրա:
Ծրագիրը շարունակական է, և մինչև տարեվերջ դրանում ընդգրկվելու հնարավորություն կունենան ևս 36 քաղաքացիներ:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Լսողական խնդիր ունեցող ևս 81 քաղաքացի “ունկնդրելու” նոր հնարավորություն է ստացել