ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. օգոստոսի 12-ին հաստատվել են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում՚ և ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի վերանորոգում՚ ծրագրերը (որոշումներ` թիվ 62-Ա և 63-Ա առ 12.08.2010թ.):