“Արև” համակարգ

Ի կատարումն ԼՂՀ կառավարության 2009 թ.  մայիսի 21-ի թիվ 318-Ն որոշման պահանջների,արդեն երկրորդ տարին է  ԼՂՀ սոցապահովության նախարարության նախաձեռնությամբ պետբյուջեի միջոցների  հաշվին  տեսողության  խնդիրներ ունեցող անձանց ուսուցանվում է  ՙԱրև՚ համակարգը:

Հերթական` համակարգչային դասընթացները` տեսողությունից զուրկ 12 հաշմանդամների ընգրկմամբ, անցկացվեցին նախարարության կազմում գործող պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնում. ս.թ. օգոստոսի 10-23-ը  Երևանի  Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները նրանց սովորեցրին համակարգչի լեզուն:
Այսօր, օգոստոսի 23-ին, դասընթացներն ավարտելու մասին վկայականներ  հանձնվեցին հաշմանդամներին, իսկ նախարարության կողմից  նրանց տրամադրվեց  համակարգչային լրակազմ  տեխնիկա:
Այսպիսով, 2 տարվա ընթացքում “Արև” համակարգի դասընթացներն ավարտել են  18 հաշմանդամներ` դրանով իսկ ստանալով հասարակությանն ինտեգրվելու ևս մեկ  հնարավորություն:

ԿԻՍՎԵԼ