ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը 2009թ. կազմակերպում է Արցախյան պատերազմի առաջին խմբի` ողնաշարային հիվանդությամբ տառապող հաշմանդամների բուժումը Ուկրաինայի պաշտպանության նախարարության Ն. Ի. Պիրոգովի անվան ՙՍակիի կենտրոնական զինվորական կլինիկական առողջարան՚ ԱՁ-ում: Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին և իրականացվում է բացառապես ուղեգրերով:
2010թ. օգոստոսի 25-ին առաջին խումբը` բաղկացած 8 հաշմանդամներից, մեկնեց Սակի: Նրանց բարի ճանապարհ ու վերադարձ մաղթեցին հարազատները, ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատակիցները: