Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. օգոստոսի 27-ին հաստատվել են բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստացված ապրանքների բաշխումը`

1.    2010 թվականի օգոստոսի 13-ին բարերար Սեյրան Կարապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից “Four Directions Electronics LLC” կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` տարբեր տեսակի սպորտային ապրանքներ և հանդերձանքներ (որոշում թիվ 65-Ա առ 27.08.2010թ.).

2.    Հոլանդիայի ՙIDA Foundation՚ հասարակական կազմակերպության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով 2010 թվականի հուլիսի 23-ին ստացված ապրանքների` տարբեր տեսակի դեղորայք և բժշկական  ապրանքներ (որոշում N 64-Ա առ 27.08.2010թ.).

Քննարկվել և հաստատվել են նաև` ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի կահավորում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի դպրոցի կահավորում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի կահավորում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դպրոցի կահավորում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի դպրոցի կահավորում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի կահավորում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի դպրոցի կահավորում՚ ծրագրերը (որոշումներ` թիվ 66-Ա, 67-Ա, 68-Ա, 69-Ա, 70-Ա, 71-Ա և 72-Ա առ 27.08.2010թ.):

ԿԻՍՎԵԼ