Ս.թ. սեպտեմբերի 7-ին լրացել է պատերազմի և աշխատանքի վետերան, ԼՂՀ սոցապահովության նախարարության համակարգում գործող ԲՍՓ կենտրոնի բժիշկ Բորիս Շահենի Դանիելյանի 60-ամյակը: Բարձր գնահատելով անվանի բժշկի ծառայությունները` ԼՂՀ Նախագահի կողմից Բ. Դանիելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
Հավատարիմ մնալով բարի ավանդույթին, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն. Ասծատրյանը և առողջապահության նախարար Ս.Մովսեսյանը հոբելյարին շնորհավորելու և նախարարության անունից շնորհակալագիր հանձնելու նպատակով հյուրընկալվել են նրան:
Ձեր հոբելյանի առթիվ մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք և երջանկություն: