Ս.թ. սեպտեմբերի 21-ին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը այցելեց նախարարության համակարգում գործող “Սոցիալական ապահովության ծառայություն” գործակալություն, ԼՂՀ աշխատանքի պետական տեսչություն, վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի բաժին:
Հանդիպման ընթացքում համակարգի պատասխանատուների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին ստորաբաժանումների կատարած աշխատանքներին և հրատապ լուծում պահանջող հարցերին: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, նաև խնդրահարույց հարցեր: Հստակեցվեցին յուրաքանչյուր գերատեսչության անելիքները, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` հնարավորինս սեղմ ժամկետում ի հայտ եկած թերությունները շտկելու ուղղությամբ: Որոշ հարցեր լուծվեցին տեղում:
Ներկաների ուշադրությունը հրավիրելով հատկապես նախարարությունում տեղեկատվական համակարգի խնդիրներին, նախարարը նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել առկա տեխնիկական խնդիրների լուծմանը, քանի որ առաջիկայում նախատեսվում է նախարարության և ԼՂՀ շրջաններում սոցծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև լոկալ ցանցի ստեղծում, որը հնարավորություն կընձեռի իրականացնել փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարում: