Տարեցների միջազգային օրվա առթիվ ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը այցելեց նախարարության համակարգում գործող «Ստեփանակերտի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ: Նախարարը շնորհավորեց նրանց` մաղթելով քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք: Հաստատության տնօրինության կողմից կազմակերպվեց տոնական խնջույք, իսկ նախարարության կողմից` տնային պայմաններում սպասարկվող 138 միայնակ կենսաթոշակառուների հանձնվեցին նվերներ: