2010թ. հոկտեմբերի 6-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` ՙՀույսի պատկեր՚ գերմանական միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցչի, Հայաստանում գործող մասնաճյուղի ներկայացուցիչ Վիգեն Աղանիկյանի և նախարարության համակարգում գործող պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի տնօրեն Լ. Բաբայանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարը շեշտեց կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Քննարկվեցին առաջիկայում նախատեսված անելիքները, մասնավորապես սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնության ցուցաբերումը` սննդամթերքի տեսքով:
Հանդիպման վերջում Ն. Ասծատրյանը հայտնեց իր գոհունակությունը կազմակերպությանը և հանձնեց շնորհակալագիր` կազմակերպության կողմից Արցախում ավելի քան տասը տարվա իրականացրած մարդասիրական աշխատանքների համար:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում ՙՀույսի պատկեր՚ կազմակերպության ներկայացուցիչների հետ