Ս.թ. նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ “Վիտա” և “Լուսայգ” հասարակական կազմակերպությունների անդամների հանդիպումը ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զ. Լազարյանի, ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի, փոխնախարար Լ.Ղուլյանի, ԼՂՀ առողջապահության փոխնախարար Ա. Պողոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում ՀԿ նախագահների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, առաջարկություններ, որոնք հիմնականում առնչվում էին հաշմանդամների համար կենսական նշանակության խնդիրներին: Որոշ հարցեր լուծվեցին տեղում:
Հանդիպման վերջում ՀԿ անդամները իրենց գոհունակությունը հայտնեցին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Ն. Ի. Պիրոգովի անվան “Սակիի կենտրոնական զինվորական կլինիկական առողջարան” ԱՁ-ում իրենց բուժումը կազմակերպելու և ՙԱրև՚ ծրագիրը իրականացնելու, ինչպես նաև նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:
Նախարար Ն. Ասծատրյանը, իր հերթին, շնորհակալության հայտնեց հանդիպման համար, մաղթեց նրանց առողջություն և նշեց, որ ցանկալի է ավելի հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում “Վիտա” և “Լուսայգ” հասարակական կազմակերպությունների անդամների հետ