Արհմիութենական ժողովում

2010թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատողների արհմիութենական կազմակերպության հաշվետու ընտրականժողովը` նախարար Նարինե Ասծատրյանի և ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի մասնակցությամբ: 2008-2010թթ հաշվետու ժամանակաշրջանում արհեստակցական կազմակերպության կոմիտեի կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ արհկոմիտեի նախագահ Վ. Բախշիյանը: Այնուհետև լսվեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ս. Վերդյանի տեղեկատվությունը: Հաշվետու ժամանակաշրջանում արհկոմիտեի  կատարած աշխատանքը գնահատվեց բավարար:

Ընտրվեցին արհեստակցական կազմակերպության կոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը:  Արհկոմիտեի նախագահ ընտրվեց Կ. Թորոսյանը:

ԿԻՍՎԵԼ