Դեկտեմբերի 3-ը` հաշմանդամների միջազգային օր

Այն փաստը, որ դեկտեմբերի 3-ը  ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր, վկայում է այն մասին, որ այսօր, առավել քան երբևէ հանրության ուշադրությունը սևեռված է  սահմանափակ կարողություններով անձանց, նրանց ընտանիքների վրա: Ցավոք անհերքելի է այն փաստը, որ պատերազմը ծանր հետևանքներ է թողել, որի արդյունքում  հաշմանդամների թիվը կտրուկ աճել է մեր հանրապետությունում: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք առօրյա կյանքում հաշմանդամներին հանդիպող բազում դժվարություններն ու արգելքները,  քանի որ այս խնդիրը ոչ միայն սոցիալական, այլև բարոյական նշանակություն ունի:

Այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հիմնախնդիրները լուծելու համար:

Սահմանափակ կարողություններով անձինք մշտապես գտնվում են պետության  ուշադրության կենտրոնում: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը տարաբնույթ ծրագրերի  շրջանակներում հետևողականորեն անդրադառնում է սահմանափակ կարողություններով անձանց խնդիրներին:

Սիրելի հայրենակիցներ, Ձեզ մաղթում ենք առողջություն, հաջողություն, երջանկություն: Թող Ձեր բոլոր ցանկությունները իրականություն դառնան:

ԿԻՍՎԵԼ