Սիրելի արցախցիներ, ահա և թևակոխում ենք երրորդ հազարամյակի նոր տասնամյակը: 2011 թվականն թևակոխում ենք հույս ու հավատով, նոր մտահղացումներով ու սպասելիքներով, քանզի մանավանդ վերջին տարիներին հանրապետությունում իրական հիմքեր են ստեղծվել բոլոր բնագավառներում լուրջ ձեռքբերումներ արձանագրելու և վստահ առաջընթացը շարունակելու, մեր պարագայում` սոցիալական ոլորտի բարեփոխումների անշրջելի բնույթն ապահովելու համար: Այս լավատեսությամբ մաղթում եմ, որ Նոր տարին խրոխտ քայլերով, խաղաղությամբ ու բարությամբ մտնի Արցախ աշխարհը և յուրաքանչյուր օջախի պարգևի խինդ ու ծիծաղ, ուրախություն ու երջանկություն: Թող Նոր տարում էլ ավելի համախմբվենք ու միավորվենք` հանուն մեր նվիրական իղձերի իրականացման:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի ամանորյա շնորհավորանքը