ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2011թ. հունվարի 24-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 01-Ա ).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորդի գյուղի 5.2 կմ երկարության ավտոճանապարհի կապիտալ վերանորոգում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 02-Ա ).
• ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիա՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում մարզահրապարակի կառուցում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 03-Ա ):