ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղի համայնքապետի հաշվետվություն

ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ս.թ. փետրվարի 22-ին մասնակցեց Ասկերանի շրջանի գ. Նորագյուղում  հրավիրված հաշվետու ժողովին, որի ընթացքում Նորագյուղի համայնքապետ  Էդիկ Մարդյանը հանդես եկավ  2010 թվականին իրականացրած աշխատանքների հաշվետվությամբ և ներկայացրեց 2011 թվականի անելիքները: Ժողովին մասնակցում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում համայնքապետը անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում էին վարչական շենքի տանիքի վերանորոգմանը, մանկապարտեզի կառուցմանը և գյուղի ներքին ճանապարհների բարեկարգմանը: Նախարարը պարզաբանումներ տվեց բարձրացված խնդիրների շուրջ:
Ելույթով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Է. Վարդանյանը, որը գյուղացիների անունից իր գոհունակությունը հայտնեց կառավարության կողմից գյուղական կյանքի բարգավաճման նպատակով իրականացված և կատարվելիք ծրագրերի համար. նաև  երախտագիտություն հայտնեց նոր դպրոցի շենքի կառուցման համար:
Ներկայացված հաշվետվությունը  բավարար  գնահատվեց ներկաների կողմից:
Օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելուց հետո  Ն. Ասծատրյանը կատարեց ընդունելություն, որի ընթացքում ներկաները նախարարին ուղղեցին իրենց հուզող հարցերը:  Որոշ հարցեր  տեղում լուծում ստացան, իսկ մի մասը` լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:

ԿԻՍՎԵԼ