Ս.թ. մարտի 1-ից 3-ը “Էյ-Բի-Սի” կրթական հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում տեղի ունեցավ “Արցախի եվրոպական շարժում” ՀԿ-ի ներկայացուցիչ Հ. Խանումյանի կողմից կազմակերպված “Հրեական և հայկական հայրենադարձության փորձը և դրա կիրառման հնարավորությունն Արցախում” թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Դասախոսությամբ հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ և ԵՊԼՀ հրավիրյալ դասախոս Հարություն Մարությանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, Երևանի գեղարվեստի համալսարանի դոցենտ Արմենուհի Ստեփանյանը:
Սեմինարի առաջին զեկույցը նվիրված էր “Հայրենադարձության և աբսորբցիայի իսրայելական փորձը” թեմային, որը ներկայացրեց Հ. Մարությանը, իսկ Ա. Ստեփանյանը հանդես եկավ`“Հայրենադարձության հայկական փորձը “ թեմայով զեկույցով:
Սեմինարը ավարտվեց ակտիվ քննարկումներով: Հանդիպման վերջում Հ. Խանումյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` ակտիվ մասնակցության համար և առաջարկեց ավելի հաճախակի կազմակերպել նմանատիպ սեմինարներ: