Խորհրդակցություն ԱրՊՀ-ին հարակից հանրակացարանային շենքում գրանցված փաստացի բնակվող և չբնակվող փախստականների ցուցակների վերաբերյալ

Ս.թ. մարտի 15-ին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանի  մոտ հրավիրվեց խորհրդակցություն ԱրՊՀ ռեկտոր Ս. Դադայանի, Ստեփանակերտի Փախստականների Միության ներկայացուցիչ Ռ. Ավագյանի, ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժնի պետ Գ. Միրզոյանի, փոխնախարար Լ. Ղուլյանի և նախարարության  համապատասխան ստորաբաժանումնների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր ճշտել համալսարանին հարակից հանրակացարանային շենքում գրանցված փաստացի բնակվող և չբնակվող փախստականների ցուցակները:
Հստակեցվեցին յուրաքանչյուր գերատեսչության անելիքները, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` հնարավորինս սեղմ ժամկետում ի հայտ եկած անճշտությունները շտկելու և ցուցակների վերջնական տարբերակները ներկայացնելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ