Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

 ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2011թ. մարտի 09-ին և մարտի 15-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ցանցի 11-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚  ծրագրի մասին (որոշում թիվ 11-Ա  առ  09.03.11թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ գոտու կառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 12-Ա  առ  09.03.11թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման  I-ին փուլի շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 13-Ա  առ 09.03.11թ.).
  •  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու քաղաքի խմելու ջրի  ջրամատակարարման համակարգի  վերակառուցման I-ին փուլի շինարարական  աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին  (որոշում թիվ 14-Ա  առ 09.03.11թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 15-Ա  առ  09.03.11թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրամշակման՚  ծրագրի մասին  (որոշում թիվ 16-Ա  առ 15.03.11թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման՚ ծրագրի մասին  (որոշում թիվ 17-Ա  առ  15.03.11թ.):

 

ԿԻՍՎԵԼ