Նվիրատվություն` երեխաներին

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, ՙԵրեխայի իրավունքների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովումը:
Հասարակությունում նրանց ինտեգրման նպատակով շարունակվում է վերջիններիս նկատմամբ պետության կողմից  ուղղված նպատակային ծրագրերի  իրականացումը, ինչպես նաև ՙԱռանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման ապահովումը:
Ս.թ. ապրիլի 22-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կազմակերպվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջոցով բարերար Անդրանիկ Զորայանի կողմից հատկացված գումարի` 3625000(երեք միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար) դրամի չափով,  դրամական օգնության բաշխումը` հանրապետությունում բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած 48 երեխաներին յուրաքանչյուրին 75500 դրամի չափով:
Միջոցառման բացման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի քարոզչական կենտրոնի ղեկավար Կարեն Ապրեսյանը, որից հետո երեխաների խնամակալներին տրամադրվեցին համապատասխան գումարները, ինչպես նաև եկեղեցական օրացույցեր, գրքեր և տեսաերիզներ:

ԿԻՍՎԵԼ