Մայիսյան եռատոն

Թանկագին հայրենակիցներ.
Ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման  օրվա առթիվ: Միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով տոգորված այս տոնը  հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայրենական մեծ պատերազմում մեր հայրենակիցների սխրանքներն ընդմիշտ կմնան սերունդների հիշողության մեջ: Նրանց ողջ կյանքը ոչ միայն հերոսության մարմնացում է, այլև մարտնչելու և  հաղթելու, ազատ ու անկախ ապրելու լավագույն օրինակ: Մեր հայրերի ու պապերի հաղթական ոգու զորությունը, անկասկած, փոխանցվեց հետագա սերունդներին, և 19 տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով: Փառավոր այդ իրադարձությունը` Շուշիի ազատագրումը, դարձավ մեր նորօրյա հերոսապատումի ոսկե էջը և իր ազգային ու մարդկային իրավունքները պաշտպանելու`   մեր  ժողովրդի վճռականության առհավատչյան: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել այն հազարավոր քաջորդիների հիշատակը, ովքեր մահու և կենաց պայքարի ելնելով Արցախի ազատության համար, փառքով պսակեցին իրենց անունները:
Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ի` հայ ժողովրդի համար նվիրական այս տոնի կապակցությամբ  ևս  մեկ անգամ  շնորհավորում եմ Ձեզ, մաղթում խաղաղություն, առողջություն  և  ընտանեկան  երջանկություն:

ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան

ԿԻՍՎԵԼ