Սեմինար-խորհրդատվություն Շուշիի շրջանի գործատուների համար

ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության հետ գործատուների հերթական հանդիպումը ս.թ. հունիսի 22-ին  էր, Շուշի քաղաքում:
Տեսչության պետ Կ.Թովմասյանին և տեսչության մասնագետ Հ.Հակոբյանին հյուրընկալել էին Շուշիի շրջվարչակազմի նիստերի դահլիճում:
Սեմինար-խորհրդատվությանը ներկա էին  մոտ 50 գործատուներ (ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ, մասնավոր հատված): Միջոցառումը բացեց Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Գ.Հովհաննիսյանը:
Ներկաներին հուզող բոլոր հարցերին` կապված  աշխատավարձի վճարման, արձակման նպաստի և վերջնահաշվարկի տրամադրման կարգի, նպատակային արձակուրդի և այլ խնդրահարույց հարցերի հետ, տեսչության ներկայացուցիչների կողմից տրվել են սպառիչ պատասխաններ:
Աշխատանքի պետական տեսչության հերթական հանդիպումը հունիսի 28-ին է,  Հադրութի շրջանի գործատուների համար:

ԿԻՍՎԵԼ