Հանդիպում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարի հետ

Ս.թ. օգոստոսի 24-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ընդունել է Պամելա Ստատակիսին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ, և առաքելության նորանշանակ ղեկավար Ռոման Պարամոնովին:
Նախարար Ն. Ասծատրյանը  շնորահակալություն է հայտնել Պամելա Ստատակիսին բեղմնավոր գործունեության համար և հույս հայտնել, որ առաքելության նորանշանակ ղեկավարի հետ  համագործակցությունը ևս  արդյունավետ կընթանա:

ԿԻՍՎԵԼ