Հանդիպում ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Ռոման Պարամոնովի հետ

2011թ.  դեկտեմբերի 22-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ընդունեց ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Ռոման Պարամոնովին: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1.   2011թ. համագործակցության ծրագրերի ամփոփում,
2.   2012թ. համագործակցության   շրջանակներում կատարվելիք աշխատանքների   քննարկում:
Ռ. Պարամոնովը նշեց, որ  Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց հիմնահարցը շարունակում է մնալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում և ներկայացրեց վերջին շրջանում անհայտ կորածների ընտանիքներին աջակցելու նպատակով իրականացված ծրագրերը: Մասնավորապես խոսվեց Արցախում կոմիտեի կողմից իրականացված միկրոտնտեսական նախաձեռնության օգնության ծրագրի մասին, որում ընդգրկված էին 48 ընտանիքներ: Քննարկվեց նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության շրջանակներում 4 ընտանիքների բնակարանների վերանորոգման հարցը:
Կարևորելով անհայտ կորածների խնդիրները Արցախում Ն. Ասծատրյանը ավելացրեց, որ ամուր կապեր են հաստատված ԿԽՄԿ հետ և պատրաստակամություն հայտնեց շարունակելու սերտ համագործակցությունը` նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ