ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշի համայնքապետի հաշվետվություն

ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ս.թ. փետրվարի 15-ին մասնակցեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում հրավիրված հաշվետու ժողովին, որի ընթացքում Թալիշի համայնքապետ  Վ. Պետրոսյանը հանդես եկավ  2011 թվականին իրականացրած աշխատանքների հաշվետվությամբ և ներկայացրեց 2012 թվականի անելիքները: Ժողովին մասնակցում էր Մարտակերտի  շրջվարչակազմի ղեկավար Լ. Չալյանը:
Հանդիպման ընթացքում համայնքապետը անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերվում էին բուժկետի շենքի տանիքի վերանորոգմանը, մանկապարտեզի կառուցմանը և շրջակա տարածքի բարեկարգմանը, Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակման, համացանցի բացակայությանը,  գյուղի ներքին ճանապարհների բարեկարգմանը:
Ներկայացված հաշվետվությունը  բավարար  գնահատվեց ներկաների կողմից:

ԿԻՍՎԵԼ