Հանդիպում ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Ռոման Պարամոնովի հետ

2012թ.  մարտի 7-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` Կարմիր խաչի միջազգային կազմակերպության  ԼՂՀ ներկայացուցիչ Ռ. Պարամոնովի հետ: Հանդիպմանը ներկա էր նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության բաժնի պետ Ս. Իսրաելյանը:
Օրակարգում ընդրկված էին հետևյալ հարցերը.
1.համագորակցություն սոցապահովության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջև` անհայտ կորածների ընտանիքների համար օրենքով սահմանված երաշխիքները և արտոնություները լուսաբանող բուկլետների ստեղծման աշխատանքների իրականացման գործում,
2. ԼՂՀ-ում սոցիալապես անապահով խավերին պատկանող քաղաքացիներին աջակցության ծրագիրը,
3. ԼՂՀ տարածքում ականից տուժված քաղաքացիների սոցիալական անձնագրերի պատրաստման բազաների խնդիրը:
Ռ. Պարամոնովը իր գոհունակությունը հայտնեց հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Ն. Ասծատրյանը ավելացրեց, որ ամուր կապեր են հաստատված ԿԽՄԿ հետ և պատրաստակամություն հայտնեց շարունակել նախատեսված համագործակցության ծրագրերը, ապահովել վերջիններիս անհրաժեշտ տեղեկատվությամբ` այս կամ այն ծրագրի  իրականացման գործում:

ԿԻՍՎԵԼ