2012թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է մասնագիտական ուսուցում` ՙհամակարգչային հաշվապահություն՚ /30 օր/ ու ՙհամակարգչային տեխնիկայի վերանորոգում և ծրագրերի տեղադրում՚ /25 օր/ մասնագիտություններով: Ուսումնական ծրագրով նախատեսված էր մասնակիցներին ուսուցանել համակարգչային գիտելիքներ և, համապատասխանաբար, հաշվապահական ծրագիրը:
ՙՀամակարգչային հաշվապահություն՚ մասնագիտությամբ ուսուցումը, համաձայն տարածքային մարմինների կողմից ներկայացված ցուցակների, կազմակերպվել է 35 անձի համար, որից 9-ը` հաշմանդամ: Բոլորը Ստեփանակերտ քաղաքից էին: ՙՀամակարգչային տեխնիկայի վերանորոգում և ծրագրերի տեղադրում՚ մասնագիտությամբ ուսուցումն իրականացվել է 6 անձի համար: Բոլոր մասնակիցները արական սեռի ներկայացուցիչներ էին:
Մասնագիտական ուսուցման արդյունքներով բոլորին հանձնվել են վկայականներ: Ուսուցման ողջ ծախսերը փոխհատուցվել են պետական բյուջեի միջոցներից:
ԼՂՀ սոցապահովության նախարարությունը, համապատասխան տարածքային մարմինների և գործատուների հետ միասին, ներկայումս աշխատանքներ է տանում դասընթացը յուրացրած գործազուրկներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: