“Ստեփանակերտի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի հանդիսավոր բացման արարողությունը

25.09.2012

   2011 թվականին ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի կողմից բարերար Արմեն Շահազիզյանի ֆինանսավորմամբ և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ նախաձեռնվեց ՚Ստեփանակերտի տուն-ինտերնատՙ ՊՈԱԿ-ի կապիտալ հիմնանորոգումը: Եվ ահա 2012թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՚Ստեփանակերտի տուն-ինտերնատՙ ՊՈԱԿ-ի  կապիտալ վերանորոգված նոր մասնաշենքերի բացման պաշտոնական  արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, բարերար Արմեն Շահազիզյանը և պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար  Լենստոն Ղուլյանը ժողովրդի և Արցախի իշխանությունների անունից երախտագիտություն հայտնեց Բարերարին հայրենասիրության և ազգանպաստ գործի համար:

Փոխնախարար Լ. Ղուլյանի ելույթը 

ԿԻՍՎԵԼ