ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012թ. սեպտեմբերի 14-ին, 18-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- ՙՀայաստան՚համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԵրեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում (II-րդ փուլ)՚ ծրագրի մասին (որոշում թիվ 44-Աառ 14.09.12թ.).
- ՙՀայաստան՚համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվաներաժշտական դպրոցի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 45-Ա առ 14.09.12թ.).
- ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙՍտեփանակերտ քաղաքի Ռ.Թուֆենկյանիանվան թիվ 3 դպրոցի համար գույքի մատակարարման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 46-Ա առ 18.09.12թ.):