ՀՀ-ում կազմակերպված խորհրդաժողովում

Սեպտեմբերի 29-ին Երեւանի “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում Հայ օգնության միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում, Սփյուռքի դերը համակարգի ձեւավորման գործընթացում” թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը։
Խորհրդաժողովում, որի նպատակն էր Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների արծարծումն ու դրանց լուծման եղանակների առաջադրումը, ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը, ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության անդամ Լիզա Ավագյանը։

ԿԻՍՎԵԼ