ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012թ. հոկտեմբերի 17-ին, 30-ին, 31-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
• 2012 թվականի հուլիսի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և դեղորայք (որոշում թիվ 47-Ա առ 17.10.12թ.).
• 2012 թվականի օգոստոսի 10-ին Գերմանիայի Հերնե քաղաքի Սուրբ Աննա հիվանդանոցի կողմից ՙԱրցախի Եվրոպական Կենտրոն՚ հասարակական կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` ուլտրաձայնային հետազոտման սարք LOGIQ 700 ն/օ և տարբեր տեսակի բժշկական գործիքներ (որոշում թիվ 48-Ա առ 17.10.12թ.).
• 2012 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի CIR medical, Mindray Medical France SARL, ResMed կազմակերպությունների կողմից Rotary Club Lyon Sud-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 49-Ա առ 17.10.12թ.).
• 2012 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 50-Ա առ 17.10.12թ.).
• 2012 թվականի օգոստոսի 31-ին բարերար Ռապպոպորտ Անդրեյ Նատանի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունից ՙФУДЖИТОРА МЕДИКАЛ՚ ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` ուլտրաձայնային ախտորոշիչ բժշկական համակարգ Vivid S5 իր պատկանելիքներով և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 51-Ա առ 17.10.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ 33-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 52-Ա առ 30. 10.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 79-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (որոշում թիվ 53-Ա առ 30. 10.12թ.).
• 2012 թվականի օգոստոսի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ՙMEBS Global Reach LC՚ կազմակերպության կողմից Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և դեղորայք (որոշում թիվ 54-Ա առ 31.10.12թ.).
• 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և դեղորայք (որոշում թիվ 55-Ա առ 31.10.12թ.).