ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ս. թ. նոյեմբերի27-28-ին Երևան քաղաքում մասնակցեց <<Կենսաթոշակային բարեփոխումներ  2012>>   տարեկան համաժողովին, որի շրջանակներում նոյեմբերի27-ին տեղի ունեցավ նաև <<Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն>> խորագրով միջազգային գիտաժողով` ԱՊՀ ևԵՄ անդամ պետությունների պատվիրակությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

    Համաժողովի ավելի քան 100 մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթներ ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ակտիվների կառավարման գործունեություն իրականացնող հանրահայտ կազմակերպության` GAM Group ընկերության ներկայացուցիչ Ջո Մակլաֆլինը, ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքն ապահովող աշխատանքներում ներգրավվածմարմինների ներկայացուցիչներ: Ներկայացվեցին ՀՀ-ում 2014թ. հունվարի 1-ից մեկնարկող բարեփոխումների շրջանակներում իրականացված ևիրականացվող քայլերը, մասնավորապես` գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն 2013թ. հունվարի 1-ից միասնական եկամտային հարկի ներդրումը, մի շարք թղթային հաշվետվությունները մեկ էլեկտրոնային հաշվետվությամբփոխարինումը և այլն:

  Միջազգային գիտաժողովի մասնակիցների կողմից ներկայացվեցին տարբեր երկրներում սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումներիընթացքը, դրանց առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու տեղ գտած խնդիրները: Հատուկ կարևորվեցին բարեփոխումների ընթացքիթափանցիկությունն ու հասարակական վերահսկողությունը` որպես հաջողությունների հիմնական գրավականներից մեկը:

ԿԻՍՎԵԼ