Հաշմանդամության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը

 ԼՂՀ վարչապետի` 2013թ-ի  փետրվարի 28-ի որոշմամբ  ստեղծվել էր Հաշմանդամության հարցերով զբաղվող հանձնաժողով, որի նպատակը  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումն էր: Հանձնաժողովի աշխատանքային գործունեության  կազմակերպական-տեխնիկական  ապահովման հանձնառուն ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունն է` նախարար Ն.Կ. Նարիմանյանի նախագահությամբ:

      Ս.թ. ապրիլի 9-ին  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էին  հանձնաժողովի բոլոր  անդամները, ովքեր ներկայացնում էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերիպաշտպանության պատասխանատու պետական լիազոր  մարմիններ ու հասարակական կազմակերպություններ: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց` ա/ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվողհանձնաժողովի 2013թ. աշխատանքային պլանի հաստատում,  բ/  հաշմանդամների վերականգնմանն ու զբաղվածության ապահովման խնդրիարդյունավետ լուծմանն ուղղված Վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ-ի/ ներդրման անհրաժեշտությունն ու դրա  կիրառման մեխանիզմները:

       Ողջունելով նիստին ներկա  անդամներին`  նախարարը նախ ներկայացրեցհաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովիստեղծման շարժառիթները, կարևորեց   խորհրդակցական այդ նորաստեղծմարմնի դերը, որի  գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորություններիապահովմանն աջակցելն է, իրականացվող աշխատանքների համակարգումն ու դրանք առավել արդյունավետ ու հասցեագրված դարձնելն է: Ապանիստի անդամների  քննարկմանը ներկայացրեց Հանձնաժողովի 2013թ-ի  աշխատանքային պլանը`  եռամսյա  պարբերականությամբ  գումարվելիք  նիստերի  օրակարգերով, դրանց կատարման մոտավոր ժամանակացույցով ու համապատասխան հանձնարարականներով:

    Հաշմանդամների վերականգնմանն ու զբաղվածության ապահովման խնդրի արդյունավետ լուծմանն ուղղված Վերականգնողական անհատական ծրագրի  /ՎԱԾ-ի/ ներդրման անհրաժեշտության ու դրա կիրառման մեխանիզմների  մասին տեղեկատվությամբ հանդես եկավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ԲՍՓ  կենտրոնի տնօրեն  Հ.Հակոբյանը`  նշելով, որ  ՎԱԾ-ն ունի երաշխավորականբնույթ, այն  սահմանում է  վերականգնողական միջոցառումների  ծավալները, տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները ևգործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված   հատուկ տեխնիկական  միջոցների և ծառայությունների տեսակները: Հատկանշվեց այն փաստը, որ ՎԱԾ-ը հաշմանդամների վերականգնողական  միջոցառումներն  իրականացնող ամենարդյունավետ  մեխանիզմն է  և ապահովում է  այդ գործընթացում անհատականի հաշվառումն ու նրա հասցեագրված  իրականացումը:

       Հանձնաժողովի անդամները ողջունեցին Հանձնաժողովի  ստեղծումը` այն դիտարկելով որպես կարևորագույն  մարմին, որը պետք է   ուղղորդի իրականացվող աշխատանքները և համակարգված ու  արդյունավետ  լուծի  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները:

          Հանձնաժողովի անդրանիկ նիստը դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման  որակային նոր փուլ նախանշող մեկնարկ:

ԿԻՍՎԵԼ