ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2013թ. ապրիլի 03-ին, 19-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
• 2013 թվականի մարտի 18-ին Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 05-Ա առ 03.04.13թ.).
• 2013 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և տարբեր տեսակի բժշկական և այլ ապրանքներ (որոշում թիվ 06-Ա առ 03.04.13թ.).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 07-Ա առ 19.04.13թ.):