21 տարի առաջ՝ 1992թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը ընդունեց որպես հաշմանդամների միջազգային օր: Հաշմանդամների միջազգային օրը նշելը նպատակ ունի ուշադրություն հրավիրել հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանիքների և իրավունքների պաշտպանությանը, որոնք նրանք ստանում են քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում իրենց մասնակցությունից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների խնդիրը մշտապես գտնվում է ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում: 2013թ. փետրվարին ԼՂՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով, որն իր գործունեությամբ նպաստում է հաշմանդամների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը, իրականացվող աշխատանքների համակարգմանն ու դրանք առավել արդյունավետ ու հասցեագրված դարձնելուն: Հանձնաժողովում ընդգրկված են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ևս մեծ աշխատանքներ են կատարում:
Սիրելի հայրենակիցներ, Ձեզ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, Ձեր բոլոր ցանկությունների իրականացում:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Ս. Ավանեսյան