ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2013 թ. դեկտեմբերի 05-ին, 09-ին, 18-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման» ծրագրի մասին (որոշում թիվ 51-Ա առ 05.12.13թ.).
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանիԽաչմաչ գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման» ծրագրի մասին (որոշումթիվ 52-Ա առ 09.12.13թ.).
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունուշրջանի Կարմիր շուկա գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման» ծրագրի մասին (որոշում թիվ 53-Ա առ 09.12.13թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 27-ի թիվ 26-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 54-Ա առ 18.12.13թ.).
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Մաղավուզ-Մարտակերտ 8.2 կմ և Դրմբոն-Ալաշան 10 կմ հատվածների կառուցման նախագծում» ծրագրի մասին (որոշում թիվ 55-Ա առ18.12.13թ.).
- «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մ. Շահինյան փողոցի N 10 տան տանիքի վերանորոգման, Փետրվար 20 փողոցի N 25 տան տանիքի և աստիճանների վերանորոգման, Թումանյան փողոցի N 97ա/4 բնակարանի սանհանգույցի վերանորոգման, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի բնակիչ Նիկոլայ Մեհրաբյանին պատկանող տան տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում» (որոշում թիվ 56-Ա առ 18.12.13թ.):