ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործազուրկների, աշխատանք փնտրող անձանց և հաշմանդամների համար, սկսած 2014թ. հուլիսի 10-ից, առաջին անգամ կազմակերպվում է մասնագիտական ուսուցման դասընթացներ՝ հետևյալ մասնագիտություններով.
- բաց և փակ գրունտի բանջարաբուծություն
- գյուղատնտեսական մթերքների մասնագիտացված վերամշակում
- պտղաբուծություն
- անասնաբուծություն
- կաթնային և կաթնաթթվային մթերքների արտադրություն
Երկամսյա տևողությամբ դասընթացները կվարեն փորձառու մասնագետները: Ուսուցման ողջ ծախսերը, այդ թվում՝ կրթաթոշակը և ճանապարհածախսը, կփոխհատուցվեն ԼՂՀ պետբյուջեի միջոցներից: Մասնագիտական ուսուցման արդյունքներով ունկնդիրներին կհանձնվեն համապատասխան վկայականներ:
Մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել սոցիալական ծառայությունների տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին՝ հետևյալ հեռախոսահամարով. 94-21-40: