Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. հունիսի 02-ին, 11-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  •  2014 թվականի ապրիլի 01-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Mebs Global Reach» կազմակերպության կողմից Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 27-Ա առ 02.06.14թ.).
  • 2014 թվականի ապրիլի 14-ին Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշումթիվ 28-Ա առ 02.06.14թ.).
  • 2014 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 29-Ա առ 11.06.14թ.).
  • 2014 թվականի ապրիլի 30-ին Բելորուսիայի Հանրապետության Մինսկ քաղաքից բարերար Կարեն Գրիգորիի Տերտերյանի կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված ապրանքի  բաշխման` Էքսկավատոր բեռնիչ «АМКОДОР 702-ЕМ-03» (որոշում թիվ 30-Ա առ 11.06.14թ.):
ԿԻՍՎԵԼ