Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. հուլիսի 01-ին, 18-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  •  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 15-ի թիվ 12-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ  31-Ա).
  • 2014 թվականի հունիսի 16-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Direct Relif կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշումթիվ 32-Ա առ 01.07.14թ.).

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի «Նոր Կիլիկիա» բնակավայրում N 1 և N 2, N 3, N 4, N 5 և N 7, N 6 և N 8, N 9 և N 11, N 10,     N 12 և N 13, N 14 և N 16 բնակելի տների կառուցման և տարածքի բարեկարգման ու արտաքին ինժիներական կոմունիկացիաների կառուցման» ծրագրի  մասին   (որոշում թիվ  33-Ա առ 18.07.14թ.):

ԿԻՍՎԵԼ