2014թ. սեպտեմբերի 9-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարությունում կայացավ «Սպեկտրում» կանխատեսումների ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ժողովրդագրական քաղաքականության բաժինը:
Ծրագիրը թույլ է տալիս ժողովրդագրական ցուցանիշների ամբողջականությունը կանխատեսել 100 տարվա հեռանկարով և կանխատեսումների միջոցով հավաքագրել բնակչության փաստացի ու հեռանկարային թվաքանակի կառուցվածքի մասին տվյալներ, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքային ռեսուրսների բաշխման, սպառման առարկաների արտադրության, բնակարանային և հասարակական շինարարության, առողջապահության, կրթական և սոցիալական ապահովության համակարգերի զարգացման հիմնավորված և արդյունավետ ծրագրավորման համար: